Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ և վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է և շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը:

«Պահը պատմական է, և հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր և ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Հայերեն العربية Français Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին