Բաղդադը կարևորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի ալ Դուլեյմիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է:

Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման նկատմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելուև՝ գործարար կապերն ամրապնդելու համար:

Նուրի ալ Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:

Տիգրան Ավինյանը նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է փոխանցել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձը:

Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Հայերեն العربية Français Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը