«Հայաստանի Հանրապետություն». Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «#ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հեշթեգն է: Այդ գրությունը պարտադիր հաջորդում է այս կամ այն պաշտոնական այցի կամ հանդիպման ժամանակ իր կրած զգեստի մասին տրվող տեղեկատվությանը` «Զգեստը` … բրենդի»: Մեր կողմից դրված բազմակետերի փոխարեն, իհարկե, անպայմանորեն հայկական բրենդի անուն է նշվում:

Թերթը զրուցել է մի քանի բրենդի ներկայացուցիչների հետ, որոնց հագուստը վարչապետի կինը կրել է արտասահմանյան այցերի ժամանակ: Օրինակ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հակոբյանը վարչապետին ուղեկցել է «Diana Eyvonah» բրենդի հագուստով: Դիզայներ Դիանա Հովեյանը խոսելով արձագանքների մասին` ասել է. «Որքանով ես եմ կարողացել հետեւել եւ որքանով ես եմ տեղյակ` արձագանքները դրական են եղել: Զգեստը հավանել են: Որքանով գիտեմ, տիկին Աննան էլ շատ է հավանել ու սիրով կրել է»:

«Զարգարյան» բրենդի դիզայներ Աննա Զարգարյանն էլ հիմա նոր զգեստի էսքիզի շուրջ է մտորում: Ուզում է երեկոյան նուրբ զգեստ կարել Աննա Հակոբյանի համար, որպեսզի պաշտոնական այցերից որեւէ մեկի ժամանակ կրի: Դա իր նախաձեռնությունն է: Մեկ օրինակ է լինելու, այլեւս որեւէ մեկի համար նույնը չի կարելու: Արդեն պատկերացնում է` նուրբ, դասական զգեստ է լինելու` հայկական զարդանախշերով»:

Հայերեն العربية Русский

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին