Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներէ արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում