Առաջատար որ բուհերում և ինչ մասնագիտությունների գծով են առկա թափուր տեղեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան առաջատար մի շարք բուհերում 2019-2020 ուսումնական տարվա համար առկա ուսուցման բակալավրիատի համար մի շարք մասնագիտությունների գծով մնացել են թափուր տեղեր: Բուհերի ներկայացուցիչները դա հիմնավորում են ինչպես դիմորդների՝ անցողիկ շեմը չհաղթահարելով, այնպես էլ դիմելիության ընդհանուր թվի պակասով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես առկա ուսուցման բակալավրիատի համար մայր բուհում մնացել է 713 թափուր տեղ (ներառյալ Իջևանի մասնաճյուղում առկա թափուր 233 թափուր տեղը): 2018-ին ԵՊՀ-ում եղել է 1749 թափուր տեղ (պայմանավորված դիմորդների թվի սակավությամբ), իսկ 2017-ին՝ 902 թափուր տեղ: Երևանի պետական համալսարանում այս տարի թափուր տեղեր են առկա մասնավորապես Ֆիզիկայի, Քիմիայի, Երկրաբանության, Սոցիոլոգիայի, Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության, Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցության, Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցության, Աստվածաբանության, Կրոնագիտության և մի շարք այլ բաժիններում:

ԵՊՀ-ից տեղեկացրին, որ թափուր տեղերի առկայությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դիմորդները չեն հաղթահարել անցողիկ շեմը:

2019-2020 ուսումնական տարվա համար Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 1176 տեղի համար դիմել է ընդամենը 921 դիմորդ, որից 25 տոկոսը չի հավաքել անցողիկ շեմը: Բուհ է ընդունվել 676 անձ, առկա է 514 թափուր տեղ:

Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ թափուր տեղերի հնարավոր պատճառներին: «Առաջին գործոնը դիմորդների քանակն է: Երկրորդ գործոնն այն է, որ այս տարի անցողիկ շեմն ավելի շատ դիմորդներ չեն հաղթահարել»,-ասաց նա ու նկատեց, որ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ինչը միջազգային միտում է:

Մովսիսյանն անդրադարձավ նաև դիմորդների կրթվածության մակարդակին: Նրա խոսքով՝ նույնիսկ շատ դեպքերում դիմում-հայտը տառասխալներով են լրացնում։

Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղեր են առկա Տնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում և հարկում, Բնապահպանություն և բնօգտագործում, Վիճակագրություն, Զբոսաշրջություն և մի շարք այլ բաժիններում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այս տարի առկա է 669 թափուր տեղ: Թափուր տեղեր են առկա մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, հոգեբանության, լոգոպեդիայի և մի շարք այլ մասնագիտությունների գծով:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում թափուր է մնացել 454 տեղ՝ քաղաքագիտության, լրագրության, ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, ֆրանսերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, անգլերեն լեզու լեզվաբանության և այլ մասնագիտությունների գծով:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առկա է 694 թափուր տեղ՝ անշարժ գույքի փորձաքննության, շենքերի նախագծման, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և հարկման մասնագիտությունների գծով:

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա է 952 թափուր տեղ՝ անասնաբուժության, դեղագիտության, ապահովագրական գործի և այլ մասնագիտությունների գծով:

Գնահատման և թեստավորման կենտրոնը արդեն հայտարարել է, որ բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել