Թուրքիայում մեթիլային ալկոհոլից մահացածների թիվը հասել է 14-ի
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում մեթիլային ալկոհոլից մահացածների թիվը հասել է 14-ի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/981814.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մեթիլային ալկոհոլից թունավորումները զանգվածային բնույթ են ստացել: Մերսին, Նիղդե և Ադանա նահանգներում 20 օրվա ընթացում մահացածների թիվը հասել է 14-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Yeni akit» լրատվամիջոցը:
Ադանայում գրանցվել է մահացության 5, Նիղդեում՝ 1, իսկ Մերսինում՝ 8 դեպք: