Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքները հիմնականում անհասանելի են, քանի որ բուժհաստատությունները հագեցած չեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մարզային բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների որակը բավարար չէ:

«Մարզերում առողջապահական ոլորտում առկա է ֆինանսական անմատչելիություն: Սոցիալապես անապահով, բազմազավակ կամ միայնակ մայրերն ավելի խոցելի են և հետազոտություններ անցնելու հնարավորություն չունեն: Գեղարքունիքի մարզում ապրող կանայք հայտնեցին, որ առողջությանը հետևում են միայն այն ժամանակ, երբ կարգավորված են լինում իրենց համար մնացած ավելի կարևոր հարցերը»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մարզերում բացակայում է առողջության պահպանման մշակույթը, ինչպես նաև մարզաբնակ կանանց կողմից սեփական առողջությանը հետևելու վարքագիծը:

Փոխնախարարը նկատեց, որ մարզերում բուժաշխատողների վերապատրաստման կարիք կա:

Հայերեն

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ