Պաշտոնական

ՀՀ նախագահը ստորագրել է Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին Պատվո շքանշանով պարգևատրելու հրամանագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ստորագրել է Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին Պատվո շքանշանով պարգևատրելու հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ ՋոզեֆԴոուլին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում