Մշակույթ

Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է

1 րոպեի ընթերցում

Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության Նիդերլանդներում ՀՀ դեսպանություննախագիծը իրականացման փուլում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

«ԹարգմանությունըԱննա Մարիա Մաթաարի կողմից ավարտվել է, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը»,- նշել է դեսպանը։՝

Հեքիաթների թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության աջակցության շնորհիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում