Տնտեսություն

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում իրականացրել է 777 ստուգում

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում իրականացրել է 777 ստուգում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի առաջին կիսամյակում իրականացվել է 777 ստուգում, որից 457-ն արդեն ավարտվել է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«457-ից անբողոքարկելի ակտերի թիվը կազմել է 340-ը։ Բողոքարկված կամ դեռևս անբողոքարկելի չդարձած ակտերի թիվը կազմում է 117։ 457 ավարտված ստուգումներով գանձման գումարը կազմում է 53 միլիարդ դրամ, իսկ բողոքարկված 117 ակտերով առաջադրված պարտավորությունը կազմում է 50 միլիարդ դրամ»,- տեղեկացրեց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ բողոքարկված ակտերի ցուցանիշում տեսակարար կշիռ է կազմում գազալցակայանների գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունները, որոնք դեռևս դատական փուլում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում