Նախարարը ներկայացրեց Սևանա լճի կապտականաչ գույնի պատճառը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի վերջին շրջանում նկատվող կապտականաչ գույնը պայմանավորած է մի քանի գործոններով: Դրանցից են կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է տեղի ունենում լճում, կա՞, արդյոք, պետական մակարդակով արված փորձագիտական եզրակացություն և թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը:

«Գործոնները մի քանիսն են: Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, ինչը տեսանելի է, առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլն: Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:

Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Եվ լճի 6 մետր բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,-ներկայացրեց Գրիգորյանն ու նշեց, որ մի քանի այլ գործոններ ևս կան:

Անդրադառնալով տարվող աշխատանքներին՝ նա վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետներ: Նախարարությունը նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ է ստեղծել: «Մեկը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալուն, մյուսը՝ դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում»,-ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն:

Հայերեն Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում