Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Վիեննայում «վեցյակիե հանդիպումից հետո Իրանի դեմ հարվածը բացառված է

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վերաբերյալ եվրոպական «եռյակիե (Մեծ Բրիտանիա, üրանսիա, Գերմանիա), Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները բացառում են ուժի կիրառումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Նեզավիսիմայա գազետաե-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, նախարարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք «վեցյակիե ներկայացուցիչներից մեկը Վիեննայում խոսել է Իրանի դեմ ուժ կիրառելու հնարավորության մասին, ասել է.«Ոչ ոք: Դեռ ավելին, կարող եմ ասել, որ «վեցյակիե շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները բոլոր դեպքերում բացառում են ուժի կիրառումըե: Լավրովը նշել է, որ «վեցյակիե արտգործնախարարների հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկել Իրանին սկսելու միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման բանակցություններ` ՄԱԳԱՏԷ-ի որոշմանը համապատասխան Թեհրանի կողմից ուրանի հարստացման գործունեության դադարեցման հիման վրա: Համապատասխանաբար, այս իրադրության պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատանքը կդադարեցվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում