Տնտեսություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

1 րոպեի ընթերցում

 Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 4-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Պապիկյանը կարևորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիա» ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը և ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի հետ քննարկել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում