Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է հայ խաղաղապահներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում Աննա Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Բրունո Պիշիոտան ներկայացրել է իրենց ծառայության նրբությունները, դժվարությունները։ Խոսելով հայ խաղաղապահների մասին, Բրունո Պիշիոտան գոհունակություն է հայտնել և բարձր գնահատել հայ խաղաղապահների արհեստավարժությունը։ Իտալացի հրամանատարը շեշտել է, որ հայ խաղաղապահները հրամանները կատարում են ժամանակին և բարձր պատասխանատվությամբ։

Հայկական զորախմբի հրամանատար, կապիտան Արտյոմ Զախարբեկյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին։ Շնորհակալություն հայտնելով խաղաղապահներին ծառայության համար՝ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ առաքելության կազմում կա 41 երկիր, և Հայաստանի ձայնը շատ բարձր է գնահատվում, առաջին հերթին, հայ խաղաղապահների ծառայության շնորհիվ։

‹‹Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը։ Ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է, հատկապես, որ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված պետություն է, և, նպաստելով աշխարհի տարբեր կետերում խաղաղապահ առաքելության իրականացմանը, մենք վերստին փաստում ենք, թե որքան ենք կարևորում խաղաղությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր առաքելության համար։ Դուք մեր հպարտությունն եք և, լինելով Հայաստանի սահմաններից դուրս, դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը››,- ասել է Աննա Հակոբյանը։

Հայերեն العربية

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ