Տնտեսություն

Նախարար Սուրեն Պապիկյանն  աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

1 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանն  աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից «Արարատ ֆռուդ» գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետևել հողահարթեցման աշխատանքներին։

Այնուհետև նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին և գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է նաև գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում