Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավ է պայթել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/980545.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող, նավթով բեռնված նավը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Ալիաղայի գավառապետի հայտարարության համաձայն՝ վիրավորներից 1-ը Ռումինիայի, իսկ 15-ը, ինչպես նաև զոհը՝ Իտալիայի քաղաքացիներ են: