Հասարակական

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է, նա Երևանում է

1 րոպեի ընթերցում

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է, նա Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելության ժամանակ վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Նա Երևանում է, կրում է ժամանակավոր պրոթեզ, մինչև որ պատրաստվի նրա ոտնաթաթի համար հատուկ նախատեսված պրոթեզը: Այն կսկսի կրել մոտավորապես մեկ- երկու ամսից: Եթե կցանկանա հետագայում կընդգրկվի ականազերծման գործընթացում, սակայն մենք հիմա նրան տեսնում ենք ավելի շատ մեր ուսումնական կենտրոնում՝ ուսումնավարժական աշխատանքներում»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:

Սիրիայում ծուղակ-ականի պայթյունից մարտին հայ սակրավոր էր վիրավորվել: Նա կորցրել էր աջ ոտնաթաթը: Սակրավորն արագ տեղափոխվել էր հոսպիտալ և վիրահատվել: Նա ներկայացնում էր Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում