Հասարակական

Աննա Հակոբյանը Լիբանանում կմասնակցի Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Լիբանանում կմասնակցի Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և այնտեղ կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Վարչապետի տիկինը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում