Աննա Հակոբյանը դուստրերի հետ  մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանը հյուսելուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկի փառատոն»-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել: Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաև աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Հայերեն العربية Русский

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում