1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին արտահերթ նստաշրջանը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ:
Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Երկրորդ ընթերցմամբ և առողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: