Տնտեսություն

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

1 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական գործընթացների և հանգույցների կառավարման կենտրոն, բացահանք և պոչամբար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, ինչպես նաև հեռանկարային սոցիալական ուղղվածության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում