Վրաստանի և իր հարևանների միջև չի կարող լինել տնտեսական հարաբերությունների վրա ազդող լարվածություն. Վրաստանի փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին վստահեցնում է, որ հարևան երկրների հետ իրենք ստեղծում և կարգավորում են իրենց հարաբերությունները՝ չունենալու համար որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայա Ցկիտիշվիլին ասաց Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լարսի անցակետում կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված Վրաստան-Ռուսաստան լարվածության հետ:

«Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածություն չկա՝ չնայած, առկա իրավիճակին, որ մենք արդեն ունենք: Ցավոք, դիվանագիտական հարաբերություններ չկան 2008-ից՝ այն կոնֆլիկտից հետո, որ մենք ունեցանք Ռուսաստանի հետ: Բայց դրանից հետո մենք ստեղծել ենք շատ լավ առևտրային և հումանիտար հարաբերություններ: Մենք վերականգնել ենք առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վրաստանի տարածքը, Լարսի անցակետը՝ բաց են բոլոր տեսակի փոխադրումների համար՝ հայկական բիզնեսի համար կամ ցանկացած մեկի, ով օգտագործում է Վրաստանը խաղաղ նպատակներով, առևտրի և տնտեսական հարաբերությունների համար: Այդ է պատճառը, որ մենք չունենք որևէ տեսակի տնտեսական լարվածություն»,-ասաց փոխվարչապետը:

Նա նշեց նաև, որ ներդրումներ են կատարում հանրային ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես՝ ճանապարհների, լոգիստիկ կենտրոնների:

«Եվ մենք նաև կառուցում և կարգավորում ենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ՝ չունենալու որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ինչ-որ կերպ ազդել տնտեսական հարաբերությունների վրա»,-նշեց նա:

Հայերեն English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել