Ամփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետՏիգրանԱվինյանը,վրացականկողմից`Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարՄայա Ցկիտիշվիլին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին նիստի կազմակերպման, բովանդակալից քննարկումների և արդյունավետ աշխատանքի համար`փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ կարևոր այս միջոցառումը սահմանել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղենիշները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կողմերը կկարողանան այս գործընթացին հաղորդել հետևողական և համակարգված բնույթ։

Տիգրան Ավինյաննընդգծելէփոխվստահության մթնոլորտը, որը տիրում էր նիստի աշխատանքների ողջ ընթացքում՝ նշելով, որհանձնաժողովի անդամների և փորձագետների միջև ձևավորված փոխհարաբերությունների այսպիսի բնույթը ևս նպաստում է ցանկացած հարցերի ու խնդիրների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների՝ առավել արագ և արդյունավետ մշակմանը։Միաժամանակ, նա ավելացրել է, որ շատ կարևոր է պահպանել այս տեմպը և առաջ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման ուղղությամբ, ինչին բնականաբար սպասում են հայ և վրաց ժողովուրդները:

Նիստի ընթացքում քննարկվել էհարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին տեղի է ունեցելՀայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրության մեջ արտացոլված են երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան