Ադրբեջանը ոչ միայն հետապնդում է իր լրագրողներին, այլև հասնում է օտարերկրացիներին. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տաթև Հայրապետյանը նախ շնորհակալություն է հայտնել Պետեր Օմցիգին մանրամասն զեկույցի և իր ցանկության համար բացահայտելու այս ողբերգական դեպքի մասին ճշմարտությունը: Նրա խոսքով, այդ զեկույցում ակնհայտ է դառնում, որ քրեական գործում առկա է ադրբեջանական հետք, մասնավորապես սա կապված է իշխող կուսակցության և նրանց հետ առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ:

«Առկա են բազմաթիվ կարևոր նշումներ այս զեկույցում, որոնք ապացուցում են, որ առկա է ուղիղ կապ այս դեպքի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև: Որքան ուսումնասիրում ես, այնքան համոզվում ես, որ առկա է ուղղակի կապ Ադրբեջանի իշխող ընտանիքի և հայտնի լրագրողի սպանության մեջ: Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն սպառնում և հետապնդում է իր լրագրողներին, այլ ավելի հեռուն է գնում՝ հասնելով օտարերկրյա լրագրողներին, ինչպիսին Դաֆնա Կարունա Գալիցիան էր՝ խիզախ լրագրող, որը համարձակվեց բացահայտել բարձրաստիճան պաշտոնյաների մեջ առկա կոռուպցիոն կապերի մի հսկայական շղթա»,-ասել է Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Դաֆնա Կարունա Գալիցիան զոհաբերել է իր կյանքը և նվազագույնը, որ կարելի է անել, բանաձևի ընդունումն է, որով կոչ է արվում արդար հետաքննություն անցկացնել:

«Ես հասկանում եմ, թե ինչու են որոշ երկրների որոշ պատվիրակներ փորձում խոչընդոտել այս գործընթացին, որովհետև նրանք կարծում են, որ ներկայացնում են իրենց իշխանություններին և ոչ թե ժողովրդին: Մենք պետք է տարբերակենք և հասկանանք, որ վերջիվերջո մենք այստեղ ենք արժեքների, իրավունքների և խոսքի ազատության համար: Մենք այստեղ ենք որպես ժողովուրդների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող լռել այս դեպքի մասին, մենք պետք է համառորեն կանգնենք հանուն արդար հետաքննության, որը կունենա կոնկրետ և շոշափելի արդյունքներ: Ի վերջո, ադրբեջանցի գործընկերներ, մենք մեղավոր չենք, որ դուք կոռումպացված և ավտորիտար պետության ներկայացուցիչներ եք: Դադարեցրե՛ք մեղադրել հայերին ձեր բոլոր հանցանքներում: Մենք ձեր քավության նոխազը չենք»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

Հայերեն العربية English Français Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս