Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու արդեն իրականացված աշխատանքները:

Քննարկվել է Մայր Աթոռի և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ համատեղ կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրեր իրականացնելու, համատեղ համագործակցության մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում