Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցել հարցում:

«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը