Հասարակական

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին:

Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում