Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանն Իրանի հետ կհամագործակցի ՄԱԳԱՏԷ-ի որոշումների հիման վրա

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը միջուկային ոլորտում Իրանի հետ իր համագործակցությունը կկառուցի ոչ թե երրորդ երկրների սուբյեկտիվ գնահատականների, այլ ՄԱԳԱՏԷ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների որոշումների հիման վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Իրանի հետ համագործակցության նկատմամբ մեր հետագա քաղաքականությունը մենք մտադիր ենք կառուցել առկա երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա ՄԱԳԱՏԷ-ի, մյուս միջազգային կազմակերպությունների որոշումների հաշվառմամբ, այլ ոչ թե երրորդ երկրների անհատական գնահատականների վրաե,-ընդգծել է նախարարը «Ալ Վաթան Ալ Արաբիե արաբական ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում: «Բնականաբար, Իրանի հետ մեր ողջ համագործակցությունը բացարձակապես թափանցիկ է եւ ընթանում է կողմերի միջազգային պարտավորություններին խստիվ համապատասխան, ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Ուստի չտարածման համատեքստում ռուս- իրանական համագործակցությունը ոչ մի հարց ու, մանավանդ, պահանջ չի կարող հարուցելե,-ընդգծել է Լավրովը: «Այն մեղադրանքները, թե մենք իբր օժանդակում ենք Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը, միանգամայն զուրկ են հիմքիցե,- հայտարարել է նախարարը: Մեկնաբանելով այն պնդումները, թե Իրանը առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում իբր կարող է միջուկային ռումբ ստանալ, Լավրովը նշել է, որ «հարցը կոռեկտ չի դրվածե: «Եթե մենք գիտենայինք Իրանի այդօրինակ մտադրությունների մասին, ապա նրա հետ չէինք համագործակցի միջուկային բնագավառումե,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում