Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի:

«Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում