Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Փաստաբանների պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաև արտահանձնման հետ կապված հարցեր:

«Հասկացանք, որ իրոք մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խոսեցինք նաև իրանցի դատապարտյալների արտահանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտյալի, և եթե համաձայնություն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկա»,- ասաց Իրանի ՓՊ նախագահը:

Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտյալների արտահանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:

«Մենք այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ 14 դատապարտյալների հարցը, և այն իրավաբանական տվյալները, որոնք ներկայացրեցինք այդ հարցի հետ կապված, շատ դրական արձագանք ստացան հայկական կողմից: Նախարարի հետ կքննարկեն հարցը: Հուսով եմ, դատապարտյալների տեղափոխման խնդիրը կլուծվի, ինչպես նաև այլ իրավական հարցերում կկարողանանք դրական արդյունքների հասնել»,- ընդգծեց Իրանի ՓՊ նախագահը:

Նա նաև բարձր գնահատեց ՀՀ փաստաբանական պալատի անձնակազմի աշխատանքը՝ շեշտելով, որ պալատը ունի երիտասարդ, դինամիկ և եռանդուն թիմ:

«Մենք ստորագրել ենք մի համաձայնագիր, որպեսզի կարողանանք միմյանց ցուցաբերել իրավական փոխօգնություն և հանրային պաշտպանի ոլորտում ունենալ համատեղ համագործակցություն: Երկրորդ հանգամանքը հետևյալն է, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել և հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք: Հետագայում կկազմակերպենք համատեղ սեմինարներ, որոնք կօգնեն երկու երկրների փաստաբաններին ավելի արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- եզրափակեց Իսա Ամինին:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել