Եվրոպական խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, թե ով է լինելու Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի դրոշակակիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում հունիսի 21-ին մեկնարկող Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու: Հայաստանն այս խաղերին կմասնակցի 37 մարզիկով` Գեւորգ Ղարիբյան (60 կգ, ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (67 կգ, ըմբշամարտ), Վահե Պողոսյան (77 կգ, ըմբշամարտ), Արթուր Շահինյան (87 կգ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (97 կգ, ըմբշամարտ), Գարիկ Բարսեղյան (57 կգ, ըմբշամարտ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ, ըմբշամարտ), Սարգիս Հովսեփյան (97 կգ, ըմբշամարտ), Անդրանիկ Գալստյան (125 կգ, ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն), Վահագն Դավթյան (մարմնամարզություն), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Արթուր Հովհաննիսյան (49 կգ, բռնցքամարտ), Բարեղամ Հարությունյան (52 կգ, բռնցքամարտ), Ժիրայր Սարգսյան (56 կգ, բռնցքամարտ), Կարեն Տոնականյան (60 կգ, բռնցքամարտ), Հովհաննես Բաչկով (64 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Մադոյան (69 կգ, բռնցքամարտ), Արման Դարչինյան (75 կգ, բռնցքամարտ), Գոռ Ներսիսյան (81 կգ, բռնցքամարտ), Հենրիկ Սարգսյան (91 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ, բռնցքամարտ), Անուշ Գրիգորյան (51 կգ, բռնցքամարտ), Հրաչիկ Բաբայան (հրաձգություն), Ալլա Պողոսյան (հրաձգություն), Դավիթ Մարաբյան (թիավարություն), Արա Վիրաբյան (թիավարություն), Վլադիմիր Ալավերդյան (թիավարություն), Ֆերդինանդ Կարապետյան (77 կգ, ձյուդո), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Լիլիթ Պողոսյան (բադմինթոն), Տիգրան Կիրակոսյան (52 կգ, սամբո), Մաքսիմ Մանուկյան (57 կգ, սամբո), Արսեն Ղազարյան (74 կգ, սամբո), Դավիթ Գրիգորյան (82 կգ, սամբո), Գրիգոր Սահակյան (90 կգ, սամբո),Ասյա Լալազարյան (48 կգ, սամբո):

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը