Հասարակական

Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու տնակներ են այրվում

1 րոպեի ընթերցում

 Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու տնակներ են այրվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու մետաղական տնակներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո փրկարարները եկել են դեպքի վայր: «Դեռևս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, և այն արդեն ճանապարհին է»,- նշեց ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երրորդ ջոկատի վարորդ սերժանտ Գևորգ Գրիգորյանը:

ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեռ պարզ չէ՝ տնակները բնակելի են, թե ոչ: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհաշիջմանը միացել է երկրորդ մարտական հաշվարկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում