Պաշտոնական

Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

1 րոպեի ընթերցում

Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել դիվանագետին:

Դեսպան Քիսլերը ասել է, որ իր երկիր է վերադառնում որպես Հայաստանի լավ բարեկամ և շարունակելու է հնարավորինս օգտակար լինել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում