Սփյուռք

Քուվեյթում «Ներսես Շնորհալի» մրցանակի հիմնադիր Կիրակոս Գույումճյանը 2018-2019թթ. պարգևը հանձնեց հայ շրջանավարտին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթում «Ներսես Շնորհալի» մրցանակի հիմնադիր Կիրակոս Գույումճյանը 2018-2019թթ. պարգևը հանձնեց հայ շրջանավարտին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում «Ներսես Շնորհալի» 2018-2019թթ. մրցանակին արժանացել է շրջանավարտ Միրնա Այնթեպյանը: Ինչպես Քուվեյթից փոխանցեց «Արմենպրես»-ի թղթակիցը, ինչպես նախորդ 5 տարիներին, այնպես էլ այս անգամ Միրնա Այնթեպյանին մրցանակը հանձնել է հիմնադիր Կիրակոս Գույումճյանը:

Միրնա Այնթեպյանը Քուվեյթի ազգային վարժարանի՝ 2018-2019թթ. շրջանավարտ է, որը Քուվեյթի բակալավրի պետական քննություններին 100 հնարավորից վաստաել է 96,9 միավոր:

«Ներսես Շնորհալի» մրցանակը հիմնադրվել է 2013թ. Կիրակոս Գյուլումջյան կողմից, և ամեն տարի տրվում է Քուվեյթի և Հալեպի հայ գերազանցիկ ուսանողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում