Պաշտոնական

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը:

Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է օժանդակել Գյումրի քաղաքի՝ աջակցության կարիք ունեցող որևէ կրթօջախի՝ հաշվի առնելով, որ Սահակ վարդապետ Քեշիշյանը ժամանակին հոգևոր և մշակութային գործունեություն է ծավալել նաև Գյումրիում:«Այն լավագույն արժեքները, որ ստեղծվել են, որ ունենք, պետք է փոխանցենք հաջորդ սերնդին: Իզուր չէ, որ հայր Սահակն իր ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացրել: Այն մեր պատմական, կրթական ու մշակութային կենտրոնն է եղել և պետք է շարունակի այդպիսին մնալ»,-ասել է նախագահը:

Հյուրերը պատրաստակամությամբ են ընդունել առաջարկը, ինչպես նաև ներկայացրել Սահակ վարդապետի հիշատակին նվիրված իրենց մյուս նախաձեռնությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում