Հասարակական

Աննա Վարդապետյանն Արդարադատության նախարարությունը գլխավորելու առաջարկ չի ստացել

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն Արդարադատության նախարարությունը գլխավորելու առաջարկ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը գերատեսչությունը գլխավորելու առաջարկ դեռևս չի ստացել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդապետյանն ասաց, որ գերատեսչության ներսում Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ վեթինգի և անցումային արդարադատության հարցերով դիրքորոշումների մասին հակասություններ չեն եղել:

«Պարոն Զեյնալյանի հետ տարաձայնություններ չեն եղել: Կառավարությունը միասնական դիրքորոշում ունի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում