Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր և Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի և Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում