Ի՞նչ տվեց Հայաստանի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ռուսաստանում կայացավ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ 2019), որը անվանում են նաև «ռուսական Դավոս»: Հետխորհրդային տարածքում կազմակերպվող այս կարևոր տնտեսական համաժողովին այս տարի բավական բարձր ներկայացվածություն ուներ նաև Հայաստանը: ՀՀ վարչապետի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը համաժողովին ուներ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կարևորություն:

Տնտեսական հեղափոխության իրականացումը խնդիր սահմանած ՀՀ կառավարության համար նման համաժողովն, անշուշտ, կարևոր էր Հայաստանի գործարար և ներդրումային գրավչությունը ներկայացնելու, շահագրգիռ օտարերկրյա գործարարների հետ հանդիպումներ անցկացնելու առումով: Հայկական կողմը, մասնավորապես, որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի, «Յանդեքս» ընկերության ղեկավարների, ՎՏԲ բանկի նախագահի հետ հանդիպումների ընթացքում: Պետերբուրգյան այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Բուլղարիայի նախագահ Ռ. Ռադևի հետ: Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններ և մի շարք հարցերի հետ կապված որոշվել է ստեղծել նաև աշխատանքային խմբեր: Ինչ վերաբերում է Բուլղարիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը, ապա թեև այն առաջինն էր, այնուամենայնիվ կողմերին հաջողվել է ուրվագծել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությունները և հեռանկարները:

Հայաստանի միջազգային հեղինակության առումով հատկանշական էր նաև Հայաստանի մասնակցությունը բուն համաժողովի միջոցառումներին: Այս առումով կարելի է առանձնացնել ՀՀ վարչապետի և փոխվարչապետի մասնակցությունը պանելային քննարկումներին: Այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետը հրավիրված էր մասնակցելու Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսիք են ՌԴ նախագահը, ՉԺՀ ղեկավարը, Բուլղարիայի նախագահը, Սլովակիայի վարչապետը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, վկայում են Հայաստանի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության վերաբերյալ: Բանախոսների նման կազմում ՀՀ վարչապետի ներկայությունն, անշուշտ, կարևոր է նաև մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման և ամրապնդման տեսանկյունից: Կարևոր էին նաև այն շեշտադրումները, որոնք ՊՄՏՀ հարթակից արվեցին Հայաստանի տնտեսական բարեփոխումների, Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, ԵՄ և ԵԱՏՄ միջև համագործակցության հաստատման հարցում Հայաստանի միջնորդական հնարավորությունների վերաբերյալ:

Պետերբուրգի համաժողովի շրջանակներում մեկ այլ պանելային քննարկման էլ մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահի, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի, ՌԴ ֆինանսների նախարարի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրխզստանի իր գործընկերների հետ նա անդրադարձել է Եվրասիական ինտեգրման գործընթացին, ԵԱՏՄ զարգացման հեռանկարներին:

Ամփոփելով ՀՀ մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին՝ կարող ենք փաստել, որ այն ուներ ինչպես տնտեսական կարևորություն՝ ներդրումների ներգրավման, տնտեսական փոխգործակցություն նոր պայմանավորվածությունների ձեռքբերման առումով, այնպես էլ քաղաքական կարևորություն՝ ՀՀ միջազգային վարկանիշի ամրապնդման տեսանկյունից:

Նարեկ Մինասյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը