Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։ Ֆորումի նպատակներից է նաև ICE Գործակալության ներքո ստեղծել համացանց՝ իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև։

Հայերեն English Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը