Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել USAID-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել USAID-ի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև USAID-ի գլոբալ լաբի փորձագետները:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրներն ու ծրագրերը, Սիլիկոնյան հովիտ կատարած այցի և գործնական հանդիպումների մանրամասները։ Նախարարն անդրադարձել է նաև Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում ներդրված Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաների հաջողված փորձին, լաբորատորիաների զարգացման պլաններին և արտերկրում նման փորձի կիրառման հեռանկարին։

Ալեքսանդր Սոկոլովսկին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի վերաբերյալ իր տպավորություններով կիսվել է ներկաների հետ: Նա ընդգծել է, որ USAID-ի համագործակցությունը Հայաստանի հետ այս ոլորտում հաջողված է այն առումով, որ արդարացվել է USAID-ի ռազմավարությունը` ներդրումներ կատարել ցածր եկամուտ ունեցող, սակայն զարգացման հսկայական ներուժ ունեցող երկրներում:

Նախարարը ևս իր գոհունակությունն է հայտնել USAID-ի հետ համագործակցությամբ Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Լաբի ներդրման ու հետագա արդյունավետ գործարկման առնչությամբ` ընդգծելով ՀՀ գիտական, տեխնոլոգիական և կրթական ներուժի առկայությունը որպես հաջողության հիմնական գրավական։

Կողմերը քննարկել են համագործակցության այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ստարտափերի համար մարքեթինգի վերաբերյալ համապատասխան դասընթացների կազմակերպումը, Պոլիտեխնիկական համալսարանում ԱՄՆ առաջատար համալսարանների կրթական ծրագրերի ներդրումը, ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորումը, թվային տնտեսության, կիբերանվտանգության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։

Հայերեն Русский

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում

Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին