Պաշտոնական

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ու Մարոկկոն, որպես հազարամյակների պատմություն ունեցող երկրներ, համագործակցության չիրացված մեծ ներուժ ունեն, որը կարիք ունի բացահայտման:

Խոսելով երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես հեռանկարային է համարել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվության կառավարման, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրների հարաբերությունների զարգացման ու փոխադարձ ճանաչելիության տեսանկյունից զրուցակիցները կարևոր են համարել նաև զբոսաշրջության զարգացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում