Տնտեսություն

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար

1 րոպեի ընթերցում

 Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։

«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում