Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը:

Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները երկրի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ:

Հյուրերի խնդրանքով նախագահը նաև անդրադարձել է նախագահական ինստիտուտի մի շարք նախաձեռնություններին, ինչպես նաև առաջիկայում Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում