Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանից և Արցախից 500 երեխա մասնակցում է հունիսմեկյան միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, տոնական միջոցառումների շրջանակում երեխաների առաջին կանգառը եղել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնը, որտեղ նրանք դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Կինոդիտումից հետո երեխաների մի խումբն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք շրջել են կենտրոնով, ծանոթացել նորարարական տեխնոլոգիաներին և մասնակցել հատուկ դասընթացի։ Մեկ այլ խումբ այցելել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու նրբությունները։ Օրվա հերոսների մեկ այլ խումբն այցելել է Երևանի ֆուտբոլի ակադեմիա: Նրանք հանդիպել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Ռումյան Հովսեփյանի և Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ և ստացել ֆուտբոլիստների մակագրությամբ գնդակներ։ Մեկ այլ խումբ էլ այցելել է Երևանի կենդանաբանական այգի։ Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն։

«Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար:

Հունիսմեկյան տոնական միջոցառումները շարունակվելու են հունիսի մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին