Հասարակական

Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ շրջանը

2 րոպեի ընթերցում

Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ շրջանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ՝ կվերանորոգվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը: Վերանորոգման աշխատանքն իրականացնելու համար մեկ անձից գնման ձևով գործընթացը կազմակերպելու մասին որոշում կայացվեց մայիսի 30-ին կայացած ՀՀ կառավարության նիստում:

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր, և անհրաժեշտություն է առաջացել այդ ճանապարհը վերանորոգելու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարեւոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի, իսկ գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտ մեկ ամսում:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ շինարարական աշխատանքները անհրաժեշտ է ավարտել մինչեւ հանգստի ակտիվ շրջանը, ուստի նախագծով առաջարկվում է Հ-78, Մ-4 – Սևանի թերակղզի ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000 - կմ1+537 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում