Միջազգային

Հալեպի իշխանությունները մինչեւ ամառվա վերջը կվերականգնեն տեղի խոշորագույն շուկան

2 րոպեի ընթերցում

Հալեպի իշխանությունները մինչեւ ամառվա վերջը կվերականգնեն տեղի խոշորագույն շուկան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի խոշորագույն պարենային շուկան, որն ավերվել Է զինյալների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ինժեներ Մուստաֆա ալ Ալին:

Մարտական գործողությունների ընթացքում շուկան գրավվել Էր ահաբեկիչների կողմից: Նրանք դրա տարածքում կազմակերպել Էին ամրացված շրջան եւ բանտ՝ գերիների համար: Հեռանալուց առաջ զինյալները փորձել են քանդել շուկայի շենքերը, դրանք խիստ վնասվել են: Նոր շուկան կառուցվում Է քանդված տների տարածքում, որոնք ենթակա չեն վերականգնման:

«Բոլոր այս տները հեռացվելու են, կլինեն նոր շրջաններ, շքեղ շրջաններ, բայց դրա համար ժամանակ Է հարկավոր: Այստեղ աշխատում Է շուրջ 15 միավոր տեխնիկա՝ Էքսկավատորներ, մեքենաներ:

Մոտավորապես 120 մարդ Է աշխատում այստեղ»,-ասել Է ինժեները: Ներկայում առեւտրականները մեծ շուկայի բացակայության պատճառով իշխանությունների թույլտվությամբ զբաղեցրել են տեղի փողոցներից մեկը:

«Ամբողջ բանջարեղենն աճեցված Է Հալեպի մերձակայքում, ուստի գները բարձր չեն»,-ասել Է վաճառողներից մեկը: Այստեղ կարելի Է գնել բոլոր մթերքները՝ լոբի, սմբուկ, լոլիկ, կարտոֆիլ, մրգեր:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում