Հասարակական

Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է

1 րոպեի ընթերցում

 Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում