Սփյուռք

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը միացել է «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը միացել է «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում գտնվող Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ մայիսի 25-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի և «Խատուտիկ» մանուկների զարգացման հայկական կենտրոնի կազմակերպած «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի երգերը, Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, այնուհետև միջոցառմանը ներկա գտնվող երեխաները և մեծահասակները «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի սաների հետ պարել են քոչարի և միացել համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին:

Նախաձեռնությունը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում