Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-հորդանանյան զարգացող և բարեկամական հարաբերությունները կթևակոխեն նոր շրջափուլ` նպաստելով երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն է մաղթել:

Հայերեն العربية English Français Русский