Հայաստանում սպասում ենք բոլորիդ․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթի քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի «Լույս» կենտրոն և հանդիպել Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը նա նշել է, որ շատ երջանիկ է հայ համայնքի հետ հանդիպման առիթի համար։

«Ամեն անգամ որևէ երկրում հայ համայնքի հետ հանդիպմանը տարբեր զգացողություններ եմ ունենում, շատ հուզվում եմ: Զգացողությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ գալով նոր քաղաք տեսնում եմ իմ հայրենակիցներին և ինձ կարող եմ ավելի վստահ զգալ, բայց տխրում եմ, որ մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում։ Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ, որ կարող եմ շփվել ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանից շատ սեր եմ բերել ու նաև Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան և մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում»,- ասել է Աննա Հակոբյանը։

Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։ Աննա Հակոբյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու ծրագրերը:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին